Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոն կես քայլերի կողմնակից

Լուկաշենկոն կես քայլերի կողմնակից
13.12.2015 | 10:01

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային փոխզիջումների գնալ, «գոնե կես քայլ անել միմյանց ընդառաջ» և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները։ «Սխալներն անխուսափելի են, ոչ թե պետք է սրել վիճակը, այլ լուծել, գնալ փոխզիջումների։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին կոնֆլիկտին»,- ասել է նա չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովում ելույթ ունենալիս։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ